«Բավարիան» կապի մեջ է «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ, հաղորդում է El Correo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը լավատեսորեն է տրամադրված Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորության հարցում:
22-ամյա իսպանացու գործող պայմանագիրը Բիլբաոյի ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:
2024/25 մրցաշրջանում Ուիլյամսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։