Ֆաբրիցիո Ռոմանոն անդրադարձել է Մարկուս Ռեշֆորդի «Բարսելոնա» հավանական տեղափոխությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը 2024/2025 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում», կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերի հավանականությունը 40% է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բլաուգրանան» բարձր է գնահատում անգլիացի ֆուտբոլիստին, սակայն այս պահին բանակցությունները չեն ընթանում։ Հաղորդվում է, որ կատալոնացիները պատրաստվում էին Ռեշֆորդին ձեռք բերել նախորդ ձմռանը, սակայն գործարքը չի կայացել՝ Անսու Ֆատիի «Բարսելոնայից» հեռանալու ձախողման պատճառով։

Ըստ լուրերի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» իր ակադեմիայի սանի տրանսֆերի համար պահանջում է 40 միլիոն ֆունտ (47.2 միլիոն եվրո)։