«Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկին պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը հինգ տարով պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Ֆրանսիական թիմը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթիից» կստանա 40 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ռայան Շերկին վերջերս նշեց իր նորամուտը Ֆրանսիայի հավաքականում։ Ազգերի Լիգայում Իսպանիայի դեմ իր նորամուտի խաղում ֆուտբոլիստը խփեց գոլ և կատարեց գոլային փոխանցում։