«Սելտիկը» հայտարարել է Շոտլանդիայի հավաքականի պաշտպան Կիրան Թիրնիի հետ պայմանագիր կնքելու մասին, որի պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ լրացել է։
28-ամյա ֆուտբոլիստը շոտլանդական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառը։
Թիրնին «Սելտիկի» սան է և վերադարձել է ակումբ հեռանալուց վեց տարի անց։
2024/25 մրցաշրջանում Թիրնին «Արսենալի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել է մեկ գոլ։