«Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբը համալրվել է երկու նոր մասնագետներով։
«Քաղաքայինների» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պեպեյն Լինդերսը և Ջեյմս Ֆրենչը միացել են գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի թիմին։ Երկուսն էլ նախկինում աշխատել են «Լիվերպուլում»՝ գերմանացի Յուրգեն Կլոպի շտաբում։
«Մենք ուրախ ենք հաստատել Պեպ Գվարդիոլայի թիմում երկու կարևոր նշանակումները։ Պեպեյն Լինդերսը (նշանակվել է մարզչի օգնական) և Ջեյմս Ֆրենչը (միացել է թիմին որպես ստանդարտ դրվագների մարզիչ) միացել են առաջին թիմի մարզչական շտաբին», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։