Լևերկուզենի «Բայեր» կիսապաշտպան Գրանիտ Ջական չի ցանկանում լքել իր թիմը։
Sky Sport Germany-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի և ակումբի հարաբերությունները լավ են մնում, չնայած մարզիչ Խաբի Ալոնսոյի՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն։
Աղբյուրը հայտնում է, որ տրանսֆերը կքննարկվի միայն այն դեպքում, եթե Գրանիտը ստանա բացարձակապես բարձրակարգ առաջարկ։ Այս պահին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբ՝ իտալական «Միլանը» և թուրքական «Գալաթասարայը»։
Նշվում է, որ «Բայերի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է Ջակային թիմում պահել։ Հոլանդացի մասնագետը բանակցություններ կվարի ֆուտբոլիստի հետ։