Մայք Մանյանի ապագայից նոր տեղեկություն կա

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մանյանը այս ամռանը չի կարողանա տեղափոխվել «Չելսի»։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ երկու կողմերը չեն կարողացել համաձայնության գալ 29-ամյա դարպասապահի տրանսֆերի գնի շուրջ մինչև Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը, և արդեն բանակցությունները դադարեցվել են։

«Միլանը» պատրաստ է բաց թողնել Մանյանին 25-30 միլիոն եվրոյով, մինչդեռ «Չելսին» հույս ուներ գնել ֆրանսիացուն 15 միլիոն եվրոյով, քանի որ նրա պայմանագիրը «ռոսոներիների» հետ լրանում է հաջորդ ամռանը։

Մենյանը 2024/25 մրցաշրջանում «Միլանի» կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 59 գոլ և 15 անգամ անառիկ պահելով դարպասը։