📸 Այսօր Հայաստանի հավաքականը առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա «Սևան» մարզաշապիկով

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ խաղադաշտ դուրս կգա երրորդ` «Սևան» մարզաշապիկով:


Չեռնոգորիա – Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա ժամը 22։00-ին: