Ազգերի Լիգայի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Իսպանիայի ընտրանուն 5-3 հաշվով (հիմնական և լրացուցիչ ժամանակներում՝ 2-2):
Ըստ՝ ՈՒԵՖԱ-ի, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Նունու Մենդեշը:
ՊՍԺ-ի պաշտպանը խփեց Պորտուգալիայի հավաքականի առաջին գոլը այս խաղում: