«Ալ-Հիլալը» հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի աստղերի ծառայություններով

«Ալ-Հիլալը» ձգտում է ուժեղացնել իր կազմը չեմպիոնական տիտղոսը կորցնելուց հետո։ Սաուդյան թիմի առաջնահերթ նպատակն է ուժեղացնել հարձակման գիծը։

Լրագրող Սանտի Աունայի խոսքով՝ «Ալ-Հիլալի» տրանսֆերային ցուցակում են «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը և Դարվին Նունյեսը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդից» Ջեյդոն Սանչոն և «Թոթենհեմից» Հյուն Մին Սոնը։

2024/25 մրցաշրջանում «Ալ-Հիլալը» Սաուդյան Արաբիայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 75 միավորով, ութ միավորով հետ մնալով «Ալ-Իթիհադից»։