Ջանլուիջի Դոննարումայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական գրանդները

Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի նկատմամբ, հաղորդում է L’Equipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում են 26-ամյա դարպասապահի իրավիճակին։

Նշվում է, որ Դոննարումային գրավում են երկու տարբերակներն էլ, և նա արդեն քննարկել է Անգլիա տեղափոխվելու հնարավորությունը Իտալիայի հավաքականի իր թիմակիցներից մի քանիսի հետ։

Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Ռեալը», «Նապոլին» և «Միլանը»։

Դոննարումման ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ 2024/25 մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է բոլոր մրցաշարերի 40 հանդիպման, բաց է թողել 39 գոլ և 12 անգամ անառիկ է պահել դարպասը։