Իտալացի մասնագետ Ֆաբիո Կանավարոն կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Նախկինում Իտալիայի հավաքականը գլխավորում էր Լուչիանո Սպալետտին, ով հայտարարեց այս պաշտոնից հեռանալու մասին 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Նորվեգիայի հետ խաղից հետո (0-3)։
Իտալիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնի մյուս թեկնածուներն են Կլաուդիո Ռանիերին և Ստեֆանո Պիոլին։
Այս պահին Իտալիայի հավաքականը որակավորման I խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը (0 միավոր)։