«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-0) խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարի մասին։
– Դուք «Ոսկե գնդակի» հավակնորդն եք։
– Ես ունեմ իմ սեփական կարծիքը այս հարցում, բայց դա այդքան էլ կարևոր չէ։ Միակ մրցանակը, որի վրա կարող եմ ազդել, «Ոսկե խաղակոշիկն» է, քանի որ ամեն ինչ կախված է իմ ոտքերից։ «Ոսկե գնդակը» կախված չէ ինձնից», – Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» ֆավորիտներն այս պահին Ռաֆինյան, Լամին Յամալը և Ուսման Դեմբելեն են։