Լուչիանո Սպալետտին կարող է հեռացվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին կարող է մոտ ապագայում ազատվել իր պաշտոնից, այս մասին X սոցիալական ցանցի էջում հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Ըստ աղբյուրի՝ 66-ամյա Սպալետտին մոտ է Իտալիայի հավաքականից հեռանալուն՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Նորվեգիայի դեմ կրած ջախջախիչ պարտությունից (0-3) հետո։

Նշվում է, որ Սպալետտին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը լավ հարաբերություններ են պահպանում, սակայն մասնագետի հրաժարականի մասին պաշտոնապես կարող է հայտարարվել մոտ ապագայում։