Չորս գրանդներ հետաքրքրված են «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն կարող է շարունակել իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբներից մեկում, հաղորդում է Todofichajes-ը:

Աղբյուրի տվյալներով՝ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված են միանգամից չորս ակումբներ: Խոսքը Լոնդոնի «Արսենալի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է: «Կարմիր սատանաները» պատրաստ են մոտ 100 միլիոն եվրո հատկացնել աստղ բրազիլացուն գնելու համար:

24-ամյա հարձակվողը «Ռեալում» խաղում է 2019 թվականից: Ռոդրիգոյի գործող պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը: Transfermarkt պորտալի փորձագետները նրա շուկայական արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո: