Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է իր ապագան «Բարսելոնայում»։ Կողմերի միջև գործող պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։
«Ես 100 տոկոսով վստահ չեմ, բայց կարծում եմ, որ այս ամռանը նոր պայմանագիր կկնքեմ։ Տեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները։ Մենք առջևում ունենք որոշ բանակցություններ։ Կարևոր է, որ երկու կողմերն էլ հետաքրքրված լինեն դրանով։ Կարծում եմ՝ մենք համաձայնության կհասնենք», – կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հոլանդացին «Բարսելոնայում» խաղում է 2019 թվականից։ Իսպանական Լա լիգայի անցած մրցաշրջանում Ֆրենկին անցկացրել է 26 խաղ, խփել երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։