«Չելսիի» հարձակվող Ժոաո Ֆելիշը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը։ Այս մասին հայտնել է A Bola-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա խաղացողը ցանկանում է վերադառնալ Լիսաբոնի «Բենֆիկա», որի գույները նա պաշտպանել է կարիերայի հենց սկզբում։ Ժոաոյի շուկայական արժեքը ներկայումս գնահատվում է 25 միլիոն եվրո։
Անցյալ մրցաշրջանում պորտուգալացի կիսապաշտպանը մասնակցել է 41 խաղի, խփել տասը գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Հարձակվողի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ազնվականների» հետ լրանում է 2031 թվականի հունիսի վերջին։