Մադրիդի «Ռեալը» դեռ փնտրում է նոր կիսապաշտպանի։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Խաբի Ալոնսոյի թիմը կարող է վերանայել իր որոշումը՝ վերադարձնելու իր սան Նիկո Պասին «Կոմոյիաց»՝ 8 միլիոն եվրոյի դիմաց։
Աղբյուրը հայտնում է, որ այս պահին «Ռեալը» կենտրոնացած է «Ռիվեր Փլեյթից» Ֆրանկո Մաստանուոնոյի տրանսֆերի վրա։ Այդ իսկ պատճառով Պասի վերադարձը ակումբի ղեկավարության համար այս պահին այնքան էլ նպատակահարմար չի թվում։
«Կոմոն» սպասում է «Ռեալի» որոշմանը։ Այդ պատճառով ակումբը դեռ չի սկսել բանակցություններ Միլանի «Ինտերի» և Լևերկուզենի «Բայերի» հետ, որոնք նույնպես հետաքրքրված են Պասով։