🎥 Լեգենդների հանդիպում Մադրիդի «Ռեալի» և «Բորուսիայի» միջև

Մադրիդի «Ռեալի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին աստղերը մասնակցել են բարեգործական ֆուտբոլային հանդիպման, որը կայացել է Իսպանիայի մայրաքաղաքում։

Հանդիպումն անցկացվել է «Ռեալի» սեփական մարզադաշտում և ավարտվել գոլառատ ոչ ոքի՝ 3-3 հաշվով։

Այս միջոցառումը, որն արդեն 12-րդ անգամ է անցկացվում, նպատակ ունի աջակցել սոցիալապես խոցելի երիտասարդներին՝ տրամադրելով նրանց զբաղվածության հնարավորություններ։ Նվիրատվություններից ստացված ողջ եկամուտը կուղղվի նաև «Ռեալ Մադրիդ» հիմնադրամի սոցիալական և սպորտային նախաձեռնություններին։

«Ռեալի» կազմում աչքի ընկան Ժուլիո Բապտիստան (5-րդ րոպե), Տոնի Կրոսը, ով իր գոլը խփեց 11 մետրանոցից (36-րդ րոպե), և Ռաուլ Գոնսալեսը (55-րդ րոպե)։ Գերմանական թիմի գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Լուկաս Բարիոսը (16-րդ րոպե), Սվեն Բենդերը (22-րդ) և Մարսիո Ամորոսոն (87-րդ)։