«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի Լիգա 1

Ինչպես հայտնում է Diario AS-ը «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին կտեղափոխվի Ֆրանսիայի առաջնություն։

Ըստ աղբյուրի՝ Անսու Ֆատին պատրաստվում է միանալ «Մոնակոյին» վարձակալությամբ՝ պարտադիր 12 միլիոն եվրոյի գնման պայմանով։

Բանակցությունները գրեթե ավարտվել են, քանի որ «Բարսան» փորձում է գործարքում ներառել վաճառքի կամ հետգնման կետ։

Ինչպես հայտնի է, Անսու Ֆատին չի մտնում գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկի ծրագրերի մեջ և չի ստանում բավարար խաղաժամանակ։