«Ալ-Հիլալը» և իտալական «Նապոլին» հասել են պայմանավորվածության հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի հարցում։ Սաուդյան ակումբը պատրաստ է վճարել պայմանագրով նախատեսված 75 միլիոն եվրո գումարը։
Լրագրող Բեն Ջեյքոբսի փոխանցմամբ, կողմերն արդեն բանավոր համաձայնության են եկել, իսկ «Ալ-Հիլալը» նույնիսկ որոշել է բժշկական զննման օրը։ Այնուամենայնիվ, Օսիմհենը դեռ պատասխան չի տվել առաջարկին, և ակումբը ցանկանում է, որ իրավիճակը պարզ լինի առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Ըստ մի շարք ԶԼՄ-ների, սաուդյան ակումբը պատրաստ է նիգերիացի հարձակվողին առաջարկել տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ։ RMS Sport-ի տվյալներով՝ այս գումարին կարող են ավելանալ նաև 5 միլիոն եվրոյի չափով բոնուսներ։