«Թոթենհեմն» Անգե Պոստեկօղլուին փոխարինող է գտել

Լոնդոնի «Թոթենհեմը» մոտ է «Բրենտֆորդի» դանիացի գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկի նշանակմանը՝  Անգե Պոստեկօղլուին փոխարինելու համար, ով երեկ հեռացվել է թիմից՝ չնայած Եվրոպա լիգայի հաղթանակին ու ՉԼ-ի ուղեգրի նվաճմանը։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, և «Թոթենհեմի» ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված՝ պայմանագիրը կնքելու հարցում։

Հիշեցնենք՝ Թոմաս Ֆրանկը 2018 թվականից է գլխավորում «Բրենտֆորդը», և նախորդ մրցաշրջանում նրա թիմը Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 10-րդ տեղը։