«Բարսելոնան» որոշել է խզել պայմանագիրը Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ

«Բարսելոնան» լրջորեն որոշել է բաժանվել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենից, ով բաց է թողել նախորդ մրցաշրջանի մեծ մասը խաչաձև կապանների վնասվածքի պատճառով:

Ըստ Sport-ի՝ «Բարսելոնան» պատրաստ է դարպասապահին վճարել հաջորդ տարվա ամբողջ աշխատավարձը՝ պայմանագիրը խզելու համար: Տեր Շտեգենը գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հաջորդ մրցաշրջանի ծրագրերում չէ:

«Բարսելոնան» մոտ է «Էսպանյոլից» 25 միլիոն եվրոյով գնելու Ժոան Գարսիային: Այս դարպասապահը պետք է լինի առաջին համարը հաջորդ մրցաշրջանում: Վոյցեխ Շչեսնին կփոխարինի Գարսիային: