Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է Լամին Յամալի տաղանդը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է երիտասարդ աստղ Լամին Յամալի մասին։

«Լամին Յամալը շատ լավ է խաղում՝ օգտագործելով իր տաղանդը։ Թողեք, որ այդ տղան աճի։ Մի՛ գործադրեք շատ մեծ ճնշում նրա վրա։ Թողեք, որ նա աճի և զարգանա, հանեք նրա վրայից ճնշումը։ Նա տաղանդի պակաս չունի», – ասել է Կրիշտիանու Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Պորտուգալիայի հավաքականը կխաղա Իսպանիայի դեմ՝ Ազգերի Լիգայի եզրափակչում։ Խաղւ կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։