Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ չի ընդունի որևէ ակումբի առաջարկ՝ մասնակցելու առաջիկա ակումբային Աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում՝ հունիսի 15-ից հուլիսի 13-ը։
Չնայած նրա պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ լրանում է հունիսի 30-ին, Ռոնալդուն ընդգծել է, որ չնայած բազմաթիվ հրավերներին ու առաջարկներին, նա մտադիր չէ մասնակցել մրցաշարին․«Գրեթե որոշված է, որ ես չեմ մասնակցի ակումբային Աշխարհի առաջնությանը, չնայած բազմաթիվ հրավերներին և առաջարկներին։ Եղել են բանակցություններ, կապեր… բայց մենք պետք է մտածենք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում», — ասել է Ռոնալդուն Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ։
Այս հայտարարությամբ Ռոնալդուն ակնարկում է, որ կենտրոնացած է իր ֆիզիկական վիճակի, ապագա ծրագրերի և հավանաբար ազգային հավաքականի առաջիկա խաղերի վրա։