«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը նոր Հռոմի պապի հեռավոր ազգականն է։
Մայիսի 8-ին Կաթոլիկ եկեղեցու կարդինալները անցկացրել են կոնկլավ և ընտրել նոր ղեկավար՝ ամերիկացի Ռոբերտ Պրևոստին, ով ընդունեց Լևոն XIV անունը։ Պապի կենսագրությունը ուսումասիրելիս, հայտնաբերվել է, որ նա ընտանեկան կապեր ունի որոշ կարևոր անձանց հետ։
Պարզվում է, որ Լևոն XIV-ի նախնիները մինչև 15-րդ դարը ապրել են Իտալիայում և Ֆրանսիայում։ Եվ 1566 թվականին Մարսելի մոտակայքում տեղի է ունեցել մի ամուսնություն, որը միավորել է Պրևոստի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնայի տոհմածառերը։
Այսպիսով, ֆուտբոլիստը և պապը հեռավոր ազգականներ են։ Կանտոնան ծնվել է Մարսելում. նրա ընտանիքի մի մասը մնացել է այդ տարածքում, մինչդեռ Հռոմի պապի նախնիները գաղթել են Միացյալ Նահանգներ։