Ջեյդոն Սանչոն կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Թուրքական «Ֆեներբահչեն» կարող է այս միջմրցաշրջանային խաղերում իր շարքերը համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական խաղացողով։

Milliyet-ի տվյալներով՝ թուրքական ակումբի ղեկավարները թիրախավորում են Ջեյդոն Սանչոյին, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Լոնդոնի «Չելսիում»։ Հիշեցնենք, որ «Ազնվականները» 6 միլիոն եվրո տուգանք են վճարել՝ Սանչոյին մշտապես չգնելու համար։

«Չելսին» դեմ չէր Ջեյդոնին պահելուն, սակայն անգլիացին չափազանց բարձր աշխատավարձ էր պահանջել։ Սանչոյին նախկինում կապում էին մեկ այլ թուրքական ակումբ՝ «Գալաթասարայ» տեղափոխվելու հետ։ Անգլիացին նախորդ մրցաշրջանում «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում խփել է 5 գոլ։