Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գովաբանել է Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ավագը ցանկանում է խաղալ։ Սա նրա չորրորդ եզրափակիչը կլինի ազգային հավաքականի կազմում։
Դա անհավանական է, նա օրինակելի է։ Ինձ դուր է գալիս նրա ծարավը։ Նա ամեն ինչ հաղթեց, իսկ հաջորդ օրը սկսում է զրոյից», – ասաց Պորտուգալիայի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։
Վաղը Պորտուգալիան Ազգերի լիգայի եզրափակչում կխաղա Իսպանիայի դեմ։