«Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեմոն պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչև 2030 թվականը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» վստահ են, որ կկարողանան առաջիկա օրերին ավարտին հասցնել կամերունցի ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Բրենտֆորդին» առաջարկել է 60 միլիոն ֆունտ (71.4 միլիոն եվրո) 25-ամյա հարձակվողի տրանսֆերի համար։
Նախորդ մրցաշրջանում Մբեմոն մասնակցել է 42 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 20 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։