Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի որդին՝ Դավիդե Անչելոտտին, միացել է հնգակի չեմպիոնի մարզչական շտաբին։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, պայմանագիրն արդեն ստորագրվել է։
Կառլո Անչելոտտին Բրազիլիայի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտը նշել է հունիսի 6-ին 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Էկվադորի դեմ արտագնա խաղում (0-0)։
Բրազիլիան Հարավային Ամերիկայի որակավորման մրցաշարի աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 22 միավորով։