«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն ցանկանում է լքել իտալական ակումբը, X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Միլանյան թիմի ղեկավարությունը պատրաստ է քննարկել ֆուտբոլիստի համար առաջարկները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» ցանկանում է 25-ամյա պորտուգալացու համար ստանալ առնվազն 70 միլիոն եվրո։
Պորտուգալացի վինգերը արդեն տեղեկացրել է միլանյան ակումբին հեռանալու իր մտադրության մասին։ Միաժամանակ, խաղացողով հետաքրքրված է «Բավարիան»։
2024/25 մրցաշրջանում Լեաուն «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում խփել է 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2028 թվականի հունիսի 30-ին։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։