«Բարսելոնան» մոտ է պաշտպաններից մեկի հետ պայմանագիրը խզելուն

Վերջին օրերին «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն բանակցություններ է վարել ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեի հետ նրա պայմանագրի խզման վերաբերյալ, որը նախատեսված է ևս երկու տարի ժամկետով։ Այս մասին հայտնել է Marca-ն։

29-ամյա ֆուտբոլիստը անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ատլետիկո Մադրիդում»։ Լանգլեն ցանկանում է խզել պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ՝ միանալու «Ատլետիկոյին», որոնք չեն ցանկանում վճարել նրա տրանսֆերի համար։

Լանգլեի աշխատավարձը «Բարսելոնայում» մեկ մրցաշրջանի համար կազմում է 8 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պատրաստ չէ վճարել պաշտպանի ամբողջ աշխատավարձը, ուստի նա մտադիր է հրաժարվել դրա մի մասից։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը իսպանական գրանդ է տեղափոխվել «Սևիլիայից» 2018 թվականի ամռանը։ Այդ ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում 160 խաղի, դառնալով՝ 7 գոլի հեղինակ։