Վիկտոր Օսիմհենը ընդունել է «Ալ-Հիլալի» առաջարկը

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ընդունել է «Ալ-Հիլալի» նոր առաջարկը։ Այս մասին հայտնում է The Sportzine-ը։

Նիգերիացի ֆուտբոլիստը կտեղափոխվի սաուդյան ակումբ, որտեղ նա կվաստակի 37 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, ինչը ավելի շատ է, քան «Ալ-Հիլալի» սկզբնական առաջարկն էր։

Այժմ «Ալ-Հիլալը» պետք է համաձայնության գա «Նապոլիի» հետ տրանսֆերի արժեքի շուրջ, և սպասվում է, որ ակումբները արագ համաձայնության կգան։

2024/25 մրցաշրջանում նիգերիացին վարձավճարով անցկացրել է «Գալաթասարայի» կազմում։ Նա մասնակցել է 41 հանդիպման, խփել 37 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։