Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է իր կարծիքով, թե ով է արժանի 2024/25 մրցաշրջանի ավարտին ստանալ «Ոսկե գնդակը»։
«Մրցանակը պետք է ստանա կամ Լամին Յամալը, կամ Վինիսիուսը։ Ինչո՞ւ Վինիսիուսը։ Նա հիանալի մրցաշրջան չանցկացրեց, բայց մի մոռանանք, որ սկզբում նա շատ լավն էր։ «Ոսկե գնդակը» ամբողջ մրցաշրջանի գնահատականն է, և նա դեռ ունի միջազգային խաղեր և աշխարհի ակումբային առաջնություն», – Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Անցած մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։ Կատալոնացիների հետ Յամալը հաղթել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։
24-ամյա Վինիսիուսը 2024/25 մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 52 հանդիպում՝ խփելով 21 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։