Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Կոսովոյի ընտրանուն

Կոսովո – Հայաստան ընկերական հանդիպումն ավարտվեց 5-2 հաշվով՝ մրցակցի հաղթանակով։ Հանդիպման 8-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Նաիր Տիկնիզյանը, իսկ 23-րդ րոպեին Լոմարդ Դելովան գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։ 5 րոպե անց տուգանային հարվածից շքեղ գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։ Առաջին կեսից հետո հաղթում էինք՝ 2-1:

Հանդիպման երկրորդ կեսը մեր թիմը ձախողեց: Խաղի 61-րդ րոպեին Մերգին Վոյվոդան հստակ իրացրեց Հովհաննես Համբարձումյանի խախտումից հետո նշանակված 11-մետրանոց հարվածը։ 71-րդ րոպեին Լինդոն Էմերլախուն գեղեցիկ հարվածով առաջ մղեց Կոսովոյի հավաքականին, 3-2, իսկ 90-րդ և 93-րդ րոպեին Ալբիոն Ռահմանին, գրավելով Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը, դուբլ ձևակերպեց։

Այսպիսով՝ Հայաստանի ընտրանին պարտվեց Ջոն վան՛տ Սխիպի գլխավորությամբ երրորդ անընդմեջ խաղում՝ Վրաստանից կրած երկու պարտություններից հետո։

Մեր ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին՝ մրցելով Մոնտենեգրոյի հավաքականի դեմ։