Դևիդ Բեքհեմը և նրա կինը կոչում կստանան Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի կողմից

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը ասպետի կոչում կստանա, հաղորդում է The Sun-ը:

Բեքհեմը, որը փայլել է «Ռեալ Մադրիդում» և «Մանչեսթեր Յունայթեդում», ասպետի կոչում կստանա՝ «Սըր», իսկ նրա կինը՝ «Տիկին»: Արարողությունը տեղի կունենա ամսվա վերջին:

Ներկայումս Մեծ Բրիտանիայում ասպետի կոչումը չի համապատասխանում իր սկզբնական նշանակությանը և հանդես է գալիս որպես երկրին անձի մատուցած ծառայությունների ճանաչում իշխող թագավորական ընտանիքի կողմից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեքհեմը դատապարտել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների վարքագիծը նրանց ասիական շրջագայության ժամանակ։