Նոր տեղեկություն «Արսենալի» պաշտպանի ապագայի վերաբերյալ

Բրազիլացի պաշտպան Գաբրիելը երկարաձգել է իր պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ։ Այս մասին հայտնել է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

«Ես խաղում եմ հիանալի ակումբում։ Ես շատ ուրախ եմ նոր պայմանագիր կնքելու համար։ Ես սիրում եմ «Արսենալը» և նրա երկրպագուներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության համար։ Մենք կշարունակենք միասին աշխատել մեր ապագայի համար», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում անգլիական լավագույն ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ բրազիլացի պաշտպանը լոնդոնյան թիմում խաղում է 2020 թվականից։ Անցած խաղաշրջանում Գաբրիելը «Արսենալի» կազմում անցկացրել է 42 խաղ, խփել հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։