Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար Գերմանիայի դեմ խաղը:
L’Equipe-ի տվյալներով՝ 28-ամյա ֆրանսիացին փոխարինվել է Իսպանիայի դեմ խաղի (4-5) 76-րդ րոպեին, քանի որ թեթևակի լարվածություն է զգացել ձախ ազդրի քառագլուխ մկանի շրջանում:
Ֆրանսիա – Գերմանիա խաղը կկայանա կիրակի՝ հունիսի 8-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։