Լամին Յամալ. «Կրիշտիանու Ռոնալդուն լեգենդ է, և ես նրան անչափ հարգում եմ»

Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը Ազգերի լիգայի եզրափակչից առաջ Պորտուգալիայի դեմ խաղից առաջ նշել է, որ հույսը դնում է հաղթանակի վրա։

«Երբ դու հաղթանակների ալիքի վրա ես, ամենալավ բանը շարունակել հաղթանակներ տանելն է։ Մենք ուզում ենք, որ Իսպանիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները կարողանան վայելել նման պահերը։

Կրիշտիանու Ռոնալդուն լեգենդ է, և ես նրան անչափ հարգում եմ, բայց իմ խնդիրն է փորձել հաղթել Ազգերի լիգայի եզրափակչում», – Յամալի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիան կմրցի Պորտուգալիայի հետ։ Խաղը կկայանա կիրակի՝ հունիսի 8-ին։