Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին (5-4):
«Ես շատ ուրախ եմ: Պետք է խոստովանեմ, որ տառապանքն ինձ ուրախություն է պատճառում: Ես չեմ հասկանում սպորտը առանց տառապանքի: Երբ երկու մեծ թիմեր հանդիպում են, ինչպես այսօր, բնական է, որ երկու մրցակիցներն էլ առավելագույնս օգտագործում են իրենց պահերը:
Մենք պետք է դասեր քաղենք յուրաքանչյուր խաղից և դրական գնահատել խաղը», – դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիան կմրցի Պորտուգալիայի հետ։ Խաղը կկայանա կիրակի՝ հունիսի 8-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։