«Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը Լուիս Դիասի տրանսֆերի վերաբերյալ՝ հաստատելով, որ կոլումբիացի հարձակվողը վաճառքի ենթակա չէ։ The Athletic-ի հաղորդմամբ՝ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Առնե Սլոթը մեծապես վստահում է Դիասին և նրան դիտարկում է որպես առանցքային խաղացող առաջիկա մրցաշրջանում։
Թեպետ Դիասը բացահայտ հեռանալու ցանկություն չի հայտնել, հետաքրքրություն նրա նկատմամբ աճում է։ Բացի «Բարսելոնայից», նրան հետևում են նաև Սաուդյան Արաբիայի մի քանի ակումբներ։ «Լիվերպուլը» փորձում է երկարաձգել խաղացողի պայմանագիրը, սակայն բանակցություններում դեռ շոշափելի առաջընթաց չկա։
Դիասը միացավ անգլիական ակումբին 2022-ի սկզբին՝ «Պորտուից» տեղափոխվելով մոտ 45 միլիոն եվրոյի դիմաց, իսկ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։