Վիկտոր Գյոկերեսը համաձայն է տեղափոխվել անգլիական գրանդ

Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեսը համաձայնություն է տվել կարիերան շարունակելու «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ինչպես հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը, 27-ամյա հարձակվողը պատրաստ է միանալ «կարմիր սատանաներին»՝ չնայած այն հանգամանքին, որ թիմը հաջորդ մրցաշրջանում եվրագավաթներում չի հանդես գալու։

Նշվում է, որ ներկայումս ակումբների միջև բանակցություններ չեն ընթանում, սակայն «Սպորտինգը» հստակ դիրքորոշում ունի․ թիմը պատրաստ է վաճառել Գյոկերեսին միայն 70 միլիոն եվրոյից ոչ պակաս գումարով։

Ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն ունեն նաև արաբական մի շարք ակումբներ, բայց Գյոկերեշը նպատակ ունի իր կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։