Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պեդրին խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Ֆրանսիայի դեմ սպասվող խաղի մասին՝ ընդգծելով թիմի բարձր մոտիվացիան և կենտրոնացվածությունը:
«Ավելի վաղ ես հնարավորություն չունեի մասնակցելու նման մակարդակի մրցաշարերի, միայն դիտում էի խաղերը հեռուստացույցով ու երկրպագում թիմին՝ որպես սովորական երկրպագու։ Այժմ ունեմ շանս օգնելու հավաքականին, և Ազգերի լիգայում հաղթանակը կլինի յուրահատուկ պարգև մրցաշրջանի ավարտին՝ միանգամայն «կեռաս տորթի վրա»», – նշել է Պեդրին՝ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում։
Նա հավելել է, որ թիմը լիովին կենտրոնացած է առաջիկա խաղի վրա։
«Նման հանդիպումները հատուկ են, և մենք բոլորս լի ենք մոտիվացիայով։ Մտածում ենք միայն հաղթանակի մասին, ոչ թե ձախողման հնարավորության»։
Հիշեցնենք, որ Իսպանիա–Ֆրանսիա կիսաեզրափակիչը կկայանա հունիսի 5-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։