Կառլո Անչելոտտին հույս ունի, որ Վինիսիուսը Բրազիլիայի հավաքականում կխաղա այնպես, ինչպես խաղացել է «Ռեալ Մադրիդում»։
«Չգիտեմ՝ նա իր լավագույն ֆուտբոլը կխաղա՞ ազգային հավաքականում, թե՞ ոչ, բայց նա ժամանակ ունի ցույց տալու, թե ինչ է անում «Ռեալ Մադրիդում»։
Մեզ համար նա հիմնարար խաղացող է։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի այստեղ [ազգային հավաքականում] նա ցուցադրի իր լավագույն ֆուտբոլը», – ասել է Բրազիլիայի մարզիչը, ով Վինիսիուսի հետ աշխատել է «Ռեալ Մադրիդում»։
Ուրբաթ երեկոյան «Սելեսաոն» կանցկացնի իր դեբյուտային խաղը Անչելոտիի գլխավորությամբ՝ Էկվադորի դեմ՝ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։