«Ասթոն Վիլան» նոր տրանսֆեր է նախատեսում

Անգլիական «Ասթոն Վիլան» հետաքրքրություն է ցուցաբերել գերմանական «Այնտրախտի» հարձակվող Հյուգո Էկիտիկեյի նկատմամբ, հաղորդում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ասթոն Վիլան» պատրաստ է մրցակցել «Չելսիի» և «Լիվերպուլի» հետ 22-ամյա ֆրանսիացու տրանսֆերի համար պայքարում։ Թիմը շուտով կարող է լուրջ խնդիրներ ունենալ հարձակման գծում. Մարկուս Ռեշֆորդի և Մարկո Ասենսիոյի վարձակալության ժամկետները մոտենում են ավարտին, իսկ Լեոն Բեյլին կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում։

Էկիտիկեյը այս մրցաշրջանում անցկացրած 48 խաղում խփել է 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ «Ֆրանկֆուրտը» ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 100 միլիոն եվրո։