«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է մոտ ապագայում թիմը համալրող դարպասապահի խաղային որակների մասին։
«Ժոան Գարսիան հրաշալի դարպասապահ է, ունի բազմաթիվ որակներ։ Այժմ նա մեր խաղացողը չէ, այդ պատճառով շատ բան ասել չեմ կարող։ Եթե նա հնարավորություն ստանա միանալու «Բարսելոնային», կասեմ նրան, որ սա աշխարհի լավագույն ակումբն է», – ասել է Պեդրին։