«Ռեալ Մադրիդը» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

«Ռեալ Մադրիդը» և «Բենֆիկան» ավարտում են Ալվարո Կարերասի տրանսֆերը։
Marca-ի տվյալներով՝ կողմերը դեռ պետք է քննարկեն գործարքի վերջնական մանրամասները։

«Բենֆիկան» հաշվի է առել պաշտպանի ցանկությունը և թույլ կտա նրան խաղալ ակումբային աշխարհի առաջնությունում մադրիդյան ակումբի հետ։ Փաստորեն, սա միակ հարցն է, որի շուրջ պորտուգալական ակումբը զիջել է բանակցությունների ընթացքում։ Ֆինանսական առումով պորտուգալացին կստանա խաղացողի ամբողջական հրաժարագինը, չնայած «Ռեալի» փորձերին՝ իրենց սանի համար վճարել 50 միլիոն եվրոյից պակաս։

Կարերասը և «Ռեալը» մտադիր էին անցյալ շաբաթ ավարտին հասցնել գործարքը, որպեսզի նա չվերադառնա «Բենֆիկայի» հետ մարզումներին, սակայն պորտուգալական ակումբի անզիջում դիրքորոշումը բանակցություններում կանխեց դա, և հարցը հետաձգվեց։

22-ամյա պաշտպանը շարունակում է մարզվել Լիսաբոնում՝ սպասելով տրանսֆերի վերաբերյալ վերջնական համաձայնության։