«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Լրագրող Ֆեռնանդո Կալլասը հարցազրույց է հրապարակել «Քաղաքայինների» մարզչի հետ։
«Կարծում եք՝ ես ինձ յուրահատուկ եմ զգում, քանի որ այդքան շատ գավաթներ եմ նվաճել։ Ոչ, մոռացեք դա։ Հանճար է կյանքեր փրկող բժիշկը։ Մարդիկ, ովքեր պենիցիլին են հորինել։ Ահա թե ինչն է հանճարեղ։ Ես հանճար չեմ։ Ես չեմ ձևացնի, թե համեստ եմ, ես լավն եմ։ Իհարկե։ Բայց շատ հնարավոր է, որ մյուս մարզիչները նույնը անեին, եթե իմ տեղում լինեին», – ասել է իսպանացին։
Գվարդիոլան 18 գավաթ է նվաճել «Մանչեսթեր Սիթիի» հետ, 14-ը՝ «Բարսելոնայի» և 7-ը՝ «Բավարիայի»։