«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ամռանը պայմանագիր կնքել «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի հետ:
Այս մասին հայտնում է TyC Sports-ը։
Աղբյուրի տվյալներով՝ 32-ամյա արգենտինացին ցանկանում է լքել «Ասթոն Վիլան», և «Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը արդեն հետաքրքրված էր ֆուտբոլիստով, բայց որոշել էր չգնել նրան և վստահել Անդրե Օնանային։
2024/25 մրցաշրջանում Մարտինեսը «Ասթոն Վիլայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 53 խաղում բաց է թողել 61 գոլ՝ 16 խաղում դարպասը պահելով անառիկ։
Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։