Լուիս դե լա Ֆուենտե. «Նա մեծ ապագա ունի»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Ազգերի լիգայի Ֆրանսիայի դեմ կիսաեզրափակչից առաջ նշել է, որ իսպանացի հարձակվող Լամինե Յամալը մեծ ապագա ունի։

«Յամալը մեծ ապագա ունի։ Բայց մեր խնդիրն է հոգ տանել այն բոլոր մանրուքների մասին, որոնք նույնիսկ ավելի կարևոր են, քան ֆուտբոլային հմտությունները։ Եթե նա շարունակի այսպես առաջադիմել, կարող է դառնալ ֆուտբոլի լեգենդ», – դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ հունիսի 5-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

17-ամյա Յամալը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 55 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։